Արևմտյան երկրները պայմանավորվել են Ուկրաինային հարձակողական սպառազինություն չմատակարարել. Մակրոն
Արևմտյան երկրները «գրեթե պաշտոնապես» պայմանավորվել են Ուկրաինային հարձակողական սպառազինություն չմատակարարել: Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք խոսում եք ոչ պաշտոնական համաձայնագրի մասին, բայց սա ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտոնական դիրքորոշումն է, որ մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել, բայց մենք չենք պատրաստվում պատերազմի Ռուսաստանի հետ։ Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել չմատակարարել որոշակի զինատեսակներ, ինչպիսիք են գրոհային ինքնաթիռները կամ տանկերը»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղյակ է այս համաձայնագրի մասին։