Գիշերն ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
Գրեթե ամբողջ Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ:
Օդային տագնապ է հայտարարված բոլոր շրջաններում, բացառությամբ Խերսոնի շրջանի և Ղրիմի։
Հինգշաբթի առավոտյան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների՝ Կիև կատարած այցի ժամանակ, օդային վտանգի մասին հայտարարվել է Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում։