ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական բյուջեն
ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովը հաստատել է լրացուցիչ 45 միլիարդ դոլար՝ 2023 թվականին ռազմական բյուջեն ավելացնելու համար։ Այս մասին հայտնում է Military Times-ը։
Հրապարակման համաձայն՝ 2023 թվականին պաշտպանական ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 847 մլրդ դոլար, այդ գումարը կներառի զինված ուժերի զինվորական և քաղաքացիական ծառայողների վճարումների 4,6%-ով ավելացումը, նոր ավիացիոն, ռազմածովային և ցամաքային տեխնիկայի ձեռքբերումը, ինչպես նաև զինամթերք և օգնություն Ուկրաինային։
Բացի այդ, բյուջեն ներառում է ծովային միջուկային թեւավոր հրթիռի ստեղծման ծախսերը: