Շոլցը, Մակրոնը և Դրագին «փակ դռների հետևում» հորդորել են Զելենսկիին վերսկսել բանակցությունները ՌԴ-ի հետ
Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Մարիո Դրագին Կիև կատարած այցի ժամանակ «փակ դռների հետևում» հորդորել են ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին վերսկսել բանակցությունները ռուսական կողմի հետ, գրում է գերմանական Die Welt թերթը։
«Պետությունների և կառավարությունների ղեկավարները «փակ դռների հետևում» ամենայն հավանականությամբ համոզել են Զելենսկին նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Որովհետև իրենց երկրներին կրած տնտեսական վնասը գնալով ավելի ու ավելի դժվար է վերականգնվում»,- ասվում է հոդվածում: