Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Համբարձում Մաթևոսյանն Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կամոք փոխվարչապետի աթոռին նստող Համբարձում Մաթեւոսյանը հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու:

Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձեւավորել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ եւ Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Մինչ մագիստրատուրայի ընդունելության մեկնարկը, ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով, կազմակերպվելու են օլիմպիադա, գիտաժողով, ամառային դպրոց, որտեղ ուսանողները կունկնդրեն ինտերակտիվ դասախոսություններ: Ծրագիրը 2022 թ․ հունիսից մինչեւ 2024-ի հունիս է իրականացվելու: Համբարձում Մաթեւոսյանը դարձյալ բացառություն է արել Աննա Հակոբյանին:

«Քվանտա» ծրագրում նշված չէ, թե քանի մարդ է ներգրավվելու, ինչը չի խանգարել, որ Աննա Հակոբյանը գրի, թե տպագրական ծառայությունների (դիպլոմներ, պայուսակներ, գլխարկներ, շապիկներ, կրծքանշաններ) եւ գրենական պիտույքների վրա ծախսելու է 2,6 միլիոն դրամ, իսկ հյուրանոցային ծառայությունների վրա՝ 11,5 միլիոն: Եթե չգիտես, թե քանի մարդ է քո ամառային դպրոցին մասնակցելու, ինչպե՞ս ես որոշում, թե քանի գրիչ կամ կրծքանշան գնես, հյուրանոցի քանի համար պատվիրես:

Համբարձում Մաթեւոսյանը որոշել է, որ Աննա Հակոբյանը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի: Նախ՝ հայտնի է, որ Աննա Հակոբյանը մշտապես կիսատ-պռատ հաշվետվություններ է կազմում կամ ընդհանրապես չի ասում իր ծախսերի մասին՝ դոնորների ցանկն էլ երբեմն չի գաղտնազերծում: Եթե այս անգամ ասի, ինչպե՞ս են ստուգելու:

Եթե չի ասել՝ քանի հոգի է մասնակցելու ծրագրին, ո՞ նց են ստուգելու հետո ներկայացված թվերի հավաստիությունը: Սա վերջին մեկ ամսում Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Վարչապետի կինը խոստացել է Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ:

Բայց, ինչպեսեւ «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին: Կրկին արձանագրենք, որ Համբարձում Մաթեւոսյանն այլ կազմակերպությունների ծրագրերը բարեգործական է որակում բացառապես հստակ թվերի դեպքում՝ այսքան շահառու, այսքան սնունդ կամ այսքան բժշկական պարագա և այլն: Աննա Հակոբյանը միակն է, ում համար Համբարձում Մաթեւոսյանը կայացնում է նման որոշումներ: Համբարձում Մաթեւոսյանը գուցե Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։