Երևանում ամենաբարձր եռագույնն է բարձրացվել
Հունիսի 15-ին` ՀՀ դրոշի մասին գործող օրենքի ընդունման օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում բարձրացվել է Երևանի ամենաբարձր դրոշաձողով եռագույնը։
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է՝ դրոշը բարձրացվել է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարարանային տնտեսության տարածքում` 33 մետր բարձրությամբ դրոշաձողի վրա։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դրոշաձողն ունի նաև շանթարգելի գործառույթ։