ՔՊ-ի Գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է. իշխանությունը հաստատում է լուրը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հաստատում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը»,- ասաց նա: