Այ լապիստրակ, դու երեխայի արժեքը գիտե՞ս, երեխա կորցրած ծնողների հետ էդ ո՞նց ես խոսում․ զոհվածների ծնողները չեն վստահում ՔԿ-ին (տեսանյութ)
Եթե հաշվի չառնեն ներկայացված հանգամանքներն ու անտեսեն էսքան տղերքի թափած արյունը, ուրեմն ամոթ իրենց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, անդրադառնալով զոհվածների ծնողների և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հանդիպմանը։
Գարիկ Գալեյանն անձամբ ներկա չի եղել այդ հանդիպմանը, բայց կինը՝ Աստղիկը, պատմել է, որ հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել։ Այժմ ծնողները պահանջում են, որ գործը քննվի ԱԱԾ-ում, քանի որ Քննչական կոմիտեն վստահություն չի ներշնչում նրանց։
«Հենց ինքն էր հրավիրել ծնողներին հանդիպման ու ինքն էլ սկսել հաթաթա տալ, թե հանկարծ մեկդ չփորձեք ձայնագրել, անձամբ կհետևեմ, որ դատի տամ․․․ դա ի՞նչ խոսելու ձև է, կամ մատ ես թափ տալիս, ա՛յ լապիստրակ, դու հլը հաշվի առ՝ ում հետ ես խոսում, անձամբ երեխա ունե՞ս, երեխայի արժեքը գիտե՞ս, էդ ծնողների հետ էդ ո՞նց ես խոսում»,-ասաց Գարիկ Գալեյանը՝ նշելով, որ վստահություն չունեն այդ կառույցի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութ