Արցախի մասին Նիկոլի հայտարարությունները հոգեբույժների համար լուրջ դիսերտացիայի նյութ են․ նրա ամեն մի խոսք Ադրբեջանի ձեռքում հաղթաթուղթ է․ Մանուկյան (տեսանյութ)
4 տարվա ընթացքում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված Արցախի հետ, հոգեբույժների համար լուրջ դիսերտացիայի նյութ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու անմիջապես ուղղեց իրեն․ «Չգիտեմ՝ ավելի շատ հոգեբույժների համա՞ր, թե՞ քաղաքագետների, երկուսն էլ ընդունելի են, որովհետև այնքան իրարամերժ հայտարարությունները, որոնք արել է Նիկոլը՝ Արցախի հարցով, որևէ մեկի գլխում չի կարող տեղավորվել»։
Գեղամ Մանուկյանը չգիտի, թե ինչու Փաշինյանը չի հիշում, թե ինչի շուրջ է բանակցել մինչև 1998 թվականը Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ադրբեջանի հետ, եթե ասվում է, որ բանակցվել է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։
Պատգամավորը նաև մի քանի հարցադրում է անում՝ կապված Փաշինյանի գործողությունների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում