Ռուսաստանը դիմել է Թուրքիային, որպեսզի հրաժարվի Սիրիայում հատուկ գործողությունից
Ռուսաստանը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը դադարեցնելու խնդրանքով, հայտարարել է Սիրիայի հարցով նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը կարծում է, որ Անկարայի նոր օպերացիան չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրը։