Բա վերջն ի՞նչ է լինելու, մենք պատմական հայրենիք ենք կորցնում ու դա ոչ մեկին պետք չի․ զոհվածի մայր
Հույս ունենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դրական պատասխան կստանանք։ Թե չէ սենց անընդհատ, տեղից տեղ գնալով չի լինի։ Մի բանը, եթե ունի սկիզբ, ապա պիտի ունենա նաև վերջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Դատախազության դիմաց ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
Լիդա Առուշանյանի խոսքով՝ եղել է դավաճանություն՝ վարչապետի ղեկավարությամբ։ Կան զոհեր 5000-ից ավել, կան 10000-ից ավել վիրավորներ, իսկ Արցախը համարյա հանձնված է, մնացել է 22%-ը, իսկ Հայաստանն էլ՝ կեսն է տված։
«Էդ վարչապետին մենք պահում ենք՝ ի՞նչ անենք։ Պիտի դատենք։ Նորից ասում եմ՝ մենք հույս ունենք, որ Արթուր Դավթյանը մի բան կանի։ Ես անձամբ, մենք տենց ենք մտածում, իսկ Նիկոլի վախճանը շատ վատ է լինելու, որովհետև ինչպես ասում են՝ անկիրթ ցեղերը թափառական երկիրն ուսյալ զավակին փայփայում է մոր պես։ Անկիրթ ցեղերը թափառական, այսինքն՝ անկիրթ Նիկոլը թափառական, կգա ու կերթա։ Ինքն այս երկիրը բերել ու հասցրել է անդունդի եզրին»,- նշեց Լիդա Առուշանյանը։
Հերոսի մայրը ևս մեկ անգամ խնդրանքով դիմեց հայ ժողովրդին՝ դուրս գալ հրապարակ հայրենիքը փրկելու համար, քանի որ հայրենիքը վտանգի տակ է։
«Դուրս եկեք փողոց, Նիկոլն է ձեզ ղեկավարում՝ անկիրթ և թափառական, անհայտ ծագում ունեցող։ Դուրս եկեք։ Էդ տականքը պետք է հեռանա։ Էս մարդը մեզ ուզում է միացնել թուրքերին, ձեռքերը լվանալ ու գնալ։ Բա վերջն ի՞նչ է լինելու։ Մենք պատմական հայրենիք ենք կորցնում ու դա ոչ մեկին պետք չի։ Մի քանի ծնող ենք հավաքվել ընդամենը՝ բողոքում ենք՝ կաթիլը ծովի մեջ»,- ասաց նա։