Ադրբեջանը կարող է կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Ալիև
Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին քայլեր ձեռնարկել իր տարածքի հետ կապված, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։
«Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
«1920 թվականի նոյեմբերին Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց խորհրդային իշխանությունը խլեց մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։ Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»։
«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասաց նա։