Մխիթարյանը` «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին
«Եթե «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, գործակալիս հետ պատրաստ կլինենք քննարկել դա։ Բաց ենք քննարկման համար»,-նշել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «kicker»-ին տված հարցազրույցում:
Նա նաև ընգծել է, որ ամբիցիոզ է, ցանկանում է հասնել լուրջ արդյունքների, ֆուտբոլիստի կարիերան կարճատեւ է, այդ պատճառով ցանկանում է հասնել առավելագույնի, ցանկանում է տիտղոսներ նվաճել:
««Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,-մանրամասնել է նա։