«Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի․ Բինալի Յիլդիրիմ
26 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, և վերջապես Ադրբեջանն ինքն է ազատագրել իր հողերը օկուպացիայից։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ Բինալի Յիլդիրիմը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման արարողությանը։
Նա նշել է, որ միջազգային կազմակերպություններում բարեփոխումներն արդեն դարձել են անհրաժեշտություն. «Մենք երկիր ենք, որը 40 տարի պայքարում է ահաբեկչության դեմ և մեծ գին է վճարում։ Արդեն 10 տարի է, ինչ մենք ապրում ենք այն դժվարությունները, որոնց այսօր բախվում են մեր եվրոպացի բարեկամները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով։ Մենք հավատում ենք, որ Եվրոպան այժմ ավելի լավ կհասկանա մեր դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքը»։
Նա նշել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի. «Այս միջանցքը մեծ նշանակություն ունի Եվրոպայի և Ասիայի միջև կապերի առավել արդյունավետ վերականգնման, առևտրային կապերի զարգացման համար»։