Մենք արդեն հաղորդագրություններ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործելու․ Ալիև
ԵԱՀԿ-ից մանդատ ստացած Մինսկի խումբն իր գործունեության 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ուստի այն բանից հետո, երբ Ադրբեջանը կարգավորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքը չկա։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվի ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նա նշել է, որ բոլորը հասկանում են երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո։
«Մենք արդեն հաղորդագրություններ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործելու»,- ասել է նախագահը։