Վրաստանը ձգտում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը․ Զուրաբիշվիլի
«ԽՍՀՄ նախկին ժառանգության հետևանքները դեռ տեսանելի են Հարավային Կովկասում։ Պետք է պայքարել մինչև լիակատար անկախություն»։
Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով։
Նրա խոսքով՝ բոլոր հակամարտությունները պետք է լուծումներ ունենան։
«Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է։ Մենք շարունակում ենք ձգտել վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նա։