«Եթե Զանգեզուրի միջանցք չի լինելու, ապա խաղաղություն ևս չի լինելու». Ալիևը կրկին սպառնում է
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, իսկ Հայաստանի հետ նորմալ հարևանության համար Ադրբեջանի ջանքերն ապարդյուն կլինեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքի բացման որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։ Եթե մեզ նման հնարավորություն չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանի հետ նորմալ համակեցության և նորմալ հարևանության ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Սա ևս մեկ կարևոր խնդիր է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Հայաստանի կողմից մեկուկես տարի դեպի Նախիջևան երթուղու բացակայությունը եռակողմ հայտարարության համապատասխան դրույթների խախտում է։