Զելենսկին կմասնակցի ՆԱՏՕ-ի և G-7-ի գագաթնաժողովներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կմասնակցի G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, որտեղ իրեն ավելի վաղ պաշտոնապես հրավիրել էին։
Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր Twitter-ում։
«Ես երախտագիտությամբ ընդունեցի մեր գործընկերների հրավերը՝ մասնակցելու կարևոր միջազգային իրադարձություններին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցից՝ G7-ի գագաթնաժողովին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասաց նա։