Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Կապառո՞սն է ավելի համառ, թե՞ Նիկոլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայտնի ասացվածքը մի փոքր փոխելով՝ պետք է արձանագրենք, որ հաջողությունների տերը բոլորն են, իսկ անհաջողությունների գլխավոր մեղավորը «շեֆն» է: Այդպես է թե՛ ֆուտբոլում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ այլ ոլորտներում:

Այդպես է, ու դրա համար պետք չէ նվնվալ կամ արդարանալ... Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախօրեին հերթական ծանր պարտությունը կրեց: Սակայն խնդիրը նույնիսկ պարտությունը չէ, դրանից մենք, մեղմ ասած, երբեք «ապահովագրված» չենք եղել, այլ բուն խաղը: Նախ՝ մտահոգիչ է ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը, և դա միայն մեկ խաղի մասին չէ: Երկրորդ՝ հավաքականն ակնհայտորեն վերածվել է «առաջին խաղակեսի» թիմի: Չենք վիճում, Կապառոսը լավ մարզիչ է, բայց գոնե Հայաստանի հավաքականում նա այլևս ոչ մի նոր բան չի առաջարկում, նրա մտահղացումներն արագ «որսում» են հակառակորդ թիմերի մարզիչները:

Նա բաց է թողել նաև թիմի «թելը», դա չափազանց ակնհայտ է երևում: Արդյունքում, պետք է ընդունենք, որ մեր բոլոր պարտությունները հիմնականում երկու պատճառ են ունեցել՝ հոգեբանական ու մարզչական: Ի դեպ, Կապառոսն էլ է ասում՝ եկեք գնահատենք առաջին խաղակեսը: Իսկ ինչո՞ւ միայն մեկ խաղի առաջին կեսը:

Եկեք Կապառոսին գնահատենք անցած տարվա գարնանային շրջանի երեք խաղով, երբ միանձնյա գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը: Հետո ի՞նչ, որ հետագայում ձախողվեցինք, որ խայտառակ հաշիվներով պարտություններ կրեցինք (այդ թվում՝ ընկերական խաղում): Կատակը՝ կատակ, բայց թվում էր՝ Կապառոսը պետք է հեռանա անցած տարվա 0:9 հաշվից հետո:

Չհեռացավ: Չհեռացավ նաև Ազգերի լիգայի երեք անընդմեջ պարտություններից հետո, որոնցից երկուսը՝ խոշոր հաշվով: Նա շարունակում է մեղավորներ փնտրել, հաճախ որպես մեղավոր «նշանակում» է բախտին, հայտարարում է , որ ինքը պայմանագիր հարգող է և այլն: Ծանոթ պատմություն է, չէ՞: Մեկն էլ կա՝ պատերազմում խայտառակ պարտությունից, հսկայական տարածքների կորստից հետո շարունակում է կառչած մնալ իր աթոռին՝ մեղավոր «նշանակելով» այլոց: Տեսնենք, թե այդ երկուսից որն ավելի համառ կգտնվի...

Հ.Գ.-Ի հավելում՝ կարճ անդրադարձ Շոտլանդիայի հետ խաղի հետ կապված ոմանց «արդարացումներին»: Այո, մրցավարը շատ վատն էր, խայտառակ թույլ, բայց այդ խաղում մենք ինքներս մեր «գլխին սարքեցինք»: Ինչ վերաբերում է շոտլանդացիների սադրանքներին, ապա դա էլ է ֆուտբոլի «ատրիբուտ»: Սադրանքի պետք չի ենթարկվել. սա նկատի ունենք նաև՝ խոսելով հոգեբանական գործոնի մասին: Կարող եք, դուք էլ սադրեք, ոչ թե մի քանի դեղին ու երկու կարմիր քարտ ստացեք «չեղած տեղից»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։