Հնդկաստանում քանդել են մահմեդականների սեփականությունները
Հնդկաստանի շատ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված մահմեդականների սեփականություն հանդիսացող տների և ձեռնարկությունների քանդման հետ:
Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները կիրակի օրը հատուկ տեխնիկայով փլուզել են Ջավեդ Ահմադի տունը, որը, ըստ նրանց, «կապված է անցյալ ուրբաթ մահմեդական կրոնական ցույցերի հետ»:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բողոքի ակցիաները հրահրվել են իսլամի և Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքների պատճառով, որոնք վերջերս հնչեցրել են վարչապետ Նարենդրա Մոդիի Բհարաթիա Ջանատայի հինդու ազգայնական կուսակցության երկու ներկայացուցիչներ:
Անցյալ շաբաթ հատուկ տեխնիկան ոչնչացրել է նաև ցուցարարների ունեցվածքը նահանգի երկու այլ քաղաքներում: