Չինաստանը խոստացել է ծնելիությունը սահմանափակել մինչև 2045թ-ը
Չինաստանի իշխանությունները ընտանիքում երեխաների քանակը մինչև 2045թ-ը կսահմանափակեն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Չինաստանի առողջապահության համակարգի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ երբ կանցնի որոշակի ժամանակ, կտեսնեն ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական փոփոխությունները, այն ժամանակ էլ կփոխեն ժողովրդագրության քաղաքականությունը. կոնկրետ ժամկետներ, թե երբ է հանվելու ծնելիության սահմանափակումը` չի նշվում:
Նշենք, որ 2016թ-ի հունվարի մեկից օրենքի ուժ է ստացել ընտանիքում երկու երեխա ունենալու օրինագիծը: Սպասվում է, որ դա թույլ կտա 2050թ-ին Չինաստանում աշխատունակ քաղաքացիների թիվը ավելացնել 30 մլն-ով, իսկ Չինաստանի բնակչությունը 2029թ-ին կհասնի 1,45 մլրդ-ի:
Հիշեցնենք, որ 1979թ-ից Չինաստանում գործում է մեկ ընտանիք-մեկ երեխա ծրագիրը: