Սիրիայում ձերբակալվել է ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավար
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հինգշաբթի օրը Սիրիայում գործողության ընթացքում ձերբակալել է խմբավորման բարձրաստիճան ղեկավարին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիայի հայտարարությունը։
Ավելի վաղ գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմության ներկայացուցչին, հայտնել էր, որ կոալիցիան հինգշաբթի վաղ առավոտյան դեսանտային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։