Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարներն այցելել են Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են Ուկրաինա։ Այս մասին հայտնում է RaiNews24-ը։
Ըստ տեղեկությունների՝ Մակրոնը, Շոլցը և Դրագին ծրագրում են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Քաղաքական գործիչները Կիև են ժամանել Վարշավայից։ Նրանք նախատեսում են այցելել Կիև, որի մասին հայտնել էր գերմանական Bild am Sonntag թերթը։
Անվտանգության նկատառումներից ելնելով այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։
Մակրոնը վերջերս այցելել է Ուկրաինայի երկու հարեւան երկրները՝ Ռումինիա և Մոլդովա։