Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի հետ որևէ կերպ կապված չէ. Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Միևնույն ժամանակ հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-հայտարարել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել առաջիկայում հանձնաժողովի նիստի անցկացմանը։ Նրա փոխանցմամբ՝ ներկա պահին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։