Փախստականների թվի աճի հետ Ֆինլանդիայում ավելացել են սեքսուալ հանցագործությունները
Փախստականների հետ Ֆինլանդիայում ավելացել են սեքսուալ հանցագործությունները, օտարերկրացիները սիրահետում են կանանց, նաև հասարակական վայրերում բռնաբարում են: Այս մասին տեղեկացնում են interfax.ru-ն:
Ըստ մայրաքաղաք Հելսինկիի ոստիկանության պետի տեղակալի, մինչև 2015թ-ը Հելսինկիի այգիներում և փողոցներում սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների մասին հաղորդագրություններ չեն եղել: 2015թ-ին, երբ Ֆինլանդիան ընդունել է 32 հազար փախստականի, ինչից հետո սեռական հանցագործությունների աճ է գրանցվել:
Նա օրինակ է բերել, թե ինչպես Ամանորի գիշերը մայրաքաղաքի ստորգետնյա երկաթուղու կայարանում հավաքվել է մոտ 1000 միգրանտ, ու չնայած ոստիկանության զգոնությանը, այնուամենայնիվ, գրանցվել է բռնության երեք դեպք: