Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վստահեցնում է՝ ԱԺ չեն մտնի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանում օրակարգը ՔՊ-ն է թելադրում։
«Ազգային ժողովում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ այս պայքարին այլընտրանք չեն կարող ունենալ։