Ավտովթար՝ Քաղսի գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են
Հունիսի 15-ին, ժամը 11։27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում իրար են բախվել «Mercedes S550» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1987 թ.) և «Toyota Sprinter» (վարորդ՝ Հ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Toyota Sprinter» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Մ․-ին (ծնված 1985 թ.), Հ․ Գ․-ին (ծնված 1981 թ.) և Գ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։