Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«ՊԻԴՌ» հապավումը՝ պատեհապաշտ, իսլամասեր, դառնարյուն, ռեվոլյուցիոներ է վերծանվում․ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, քաղաքական հետապնդման զոհ եմ. Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ «Ծանր վիրավորանքի հոդվածով» հարուցված քրեական գործի առնչությամբ դատական նիստը տեղի չի ունեցել։ Գևորգ Պետրոսյանն այս մասին ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։ 

Գործի քննությունը պետք է տեղի ունենար այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 13:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում, սակայն նիստն սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ դատավորի աշխատակազմից զանգահարել են Գևորգ Պետրոսյանին ու տեղեկացրել, որ դատախազը մեկ այլ գործով մասնակցում է այլ դատական նիստի, որի պատճառով չի կարող մասնակցել նիստին ու հետևաբար դատական նիստը չի կարող կայանալ։

«Եթե մեղադրող կողմը բացակայում է՝ դատական նիստը պետք է հետաձգվի, այդ պատճառով էլ նպատակահարմար չգտա դատարան գնալու։ Այնպես որ, կարելի է ասել՝ դատախազի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է»,- ասաց Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը, որ Գևորգ Պետրոսյանին մեղսագրվող «հանցանքը» հուլիսի 1-ից ապաքրեականացվելու է, վերջինս արձագանքեց, որ ինքն ամենևին էլ դրան չի ապավինում, քանի որ, ըստ էության, իրեն վերագրվող մեղադրանքն անհիմն է ու անհեթեթ։

«Այն, որ ուժի մեջ է մտնելու նոր Քրեական օրենսգիրքը, որով ապաքրեականացվելու է գործող Քրեական օրենսգրքով ինձ վերագրվող 137.1 հոդվածով նախատեսված արարքը՝ ինձ համար հենք չի կարող լինել։ Ինձ համար հենք է այն, որ իրականում ես հանցանք չեմ կատարել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ իր արարքի մեջ բացակայում են հանցանքի տարրերը։

Այլ կերպ ասած՝ Գևորգ Պետրոսյանը հույսը չի դրել այն բանի վրա, որ շուտով ապաքրեականացվում է իրեն վերագրվող հոդվածը, այլ պարզապես չի ընդունում, որ ինքը հանցանք է կատարել։

«Սա քաղաքական հետապնդում է՝ ինձ նմաններին լռեցնելու նպատակով։ Սա ակնհայտ է, քանի որ մի անգամ արդեն քրեական գործը կարճվեց, հետո ինչ-որ դատախազի ցուցումով որոշմամբ վերացվեց կարճումը։ Այսինքն՝ իրավապահ համակարգի համապատասխան աշխատակիցները գտել են, որ իմ արարքում հանցակազմ չկա, բայց, փաստորեն, դա հաճելի չի եղել Նիկոլի քիմքին և, հավանաբար, Նիկոլի ցուցումով, գործը վերաբացել են»,- ասում է Գևորգ Պետրոսյանն ու պնդում, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։ 

Այս գնահատականը տալու համար, նախկին պատգամավորի համար հիմք է հանդիսանում այն, որ, իր իսկ խոսքով, շատ գրագետ քննիչներ ու դատախազներ վերլուծել են արարքի մանրամասներն ու գտել, որ այդտեղ հանցակազմ չկա։ 

«Այն գրառումը, որը հիմք է հանդիսացել նրանց համար, հենց նույն գրառման մեջ ես վերծանել եմ, թե ինչ նկատի ունեմ։ Այնտեղ ասում են՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու համար․․․ այդտեղ որևէ արտահայտություն վիրավորանք չէ, առավել ևս՝ ծանր վիրավորանք։ Ես չեմ վիրավորել ու պաշտպանվում եմ գործող օրենսդրությամբ»,- ևս մեկ անգամ պնդում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի» 41-րդ հոդվածի համաձայն, նորմը պետք է մեկնաբանել արտահայտությունների ու տառերի նշանակությամբ։ Պետրոսյանը վստահեցնում է՝ իր որևէ արտահայտություն վիրավորանք չէ։

«Ոչ մի բառարանում այդ բառը վիրավորանք չէ։ Ես վերծանել եմ՝ «պիդռ»՝ պատեհապաշտ, իսլամասեր, դառնարյուն, ռեվոլյուցիոներ»,- պարզաբանում է Պետրոսյանը։

Նա նկատում է, որ եթե դատարանը գտնվի իր բարձրության վրա՝ չենթարկվելով որևէ ճնշման ու կամայականության, ապա ինքն արդարացվելու է։

Ավելին՝ Գևորգ Պետրոսյանն այնքան վստահ է, որ ինքը հանցանք չի գործել, որ պատրաստվում է հետագայում դիմում ներկայացնել, որպեսզի իր նկատմամբ ակնհայտ անհիմն քրեական հետապնդում հարուցելու մեջ մեղավոր անձինք պատասխանատվության ենթարկվեն ու փոխհատուցեն իր կրած նյութական ու բարոյական վնասները։

Նա, իհարկե, չի բացառում, որ հետագայում մեկ այլ մեղադրանք կարող են վերագրել իրեն ու դարձյալ ենթարկել քաղաքական հետապնդման, բայց, որպես իրավաբան, պատրաստ է դիմակայել անօրինական ոտնձգություններին։

«Սա բռնապետություն է ու սա իմ անձի խնդիրը չէ․ ինձ նման այսօր շատերն են ապօրինի քաղաքական հետապնդման զոհ դարձել ու պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր նյութական ու բարոյական վնաս են հասցրել մեզ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Հարցին, թե չունի արդյոք Գևորգ Պետրոսյանը գործի հետ կապված որևէ բան ավելացնելու, վերջինս արձագանքեց․ «Իհարկե ունեմ՝ Աստված Ձեզ պահապան»։

Արմինե Մկրտումյան