Իսրայելը գազ կմատակարարի Եվրոպային
Իսրայելը և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել իսրայելական գազի Եվրոպա արտահանման վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 15-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Իսրայել այցի վերջին օրվա շրջանակներում։
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին իր իսրայելցի գործընկեր Նաֆտալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Միջերկրական ծովի արևելյան երկրներից բնական գազի մատակարարումները կօգնեն նվազեցնել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էներգետիկ ոլորտում։ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունն ավելի ուշ պարզաբանել է, որ հանդիպմանը քննարկվել է Եգիպտոսով բնական գազը Եվրոպա հասցնելու հնարավորությունը։