Առողջապահության նախարարության համար 6 մահը դեռ համաճարակ չէ. (տեսանյութ)
Երկրում համաճարակ չկա, խուճապի կարիք չկա, բայց բնակչությանն զգոնության կոչ ենք անում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահե Պողոսյանը:
Փոխնախարարն իրավիճակը որակում է, ոչ թե համաճարակ, այլ սուր շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացում:
«Իրավիճակը վերահսկելի է և թվերը մեծ չեն: Կան H1N1 տեսակի վիրուս և սովորական թոքաբորբեր։ Տարվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հիվանդությունների տարածումը, բարձրացումն ընկճվի, զարգացում չլինի, չլինի բռնկում ու համաճարակ»,- հայտարարեց Վահե Պողոսյանը: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նա նկատեց, որ անցյալ տարվա համեմատ իրավիճակը նույնն է:
Ներկայացնելով վիճակագրությունը, փոխնախարարն ասաց, որ 2015թ-ի վերջին մահացել է 3 և ևս 3 մարդ էլ այս օրերին:
«Այսօր սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։ ՀՀ-ում այսօր ընդհանուր թվից վերակենդանացման բաժանմունքներում են 77 հիվանդներ, 11-ը միացված են արհեստական շնչառական սարքին, նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։ Հիվանդներից մեկը ծննդկան է, որն ամենօրյա հսկողության տակ է և չունի H1N1 վիրուսը»,-ասաց նա։
Ադրադառնալով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանի գնահատակին, ով իրավիճակն անվանել էր համաճարակ, փոխնախարարը նկատեց, որ ավելի լավ է Ասոյանն իր գործով զբաղվի:
Մանրամասները` տեսանյութում