Վահան Իշխանյանի հարազատները խնդրում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Լրագրող, գրող Վահան Իշխանյանի աճյունը կհուղարկավորվի Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Հովհաննես Իշխանյանը։
«Լրագրող, գրող, հրապարակախոս, հրատարակիչ հորս Վահանչերազ Իշխանյանի հիշատակի ցերեկույթ տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 14։30, Մամուլի շենքում, ապա Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը կհուղարկավորվի նրա աճյունը։
Ծաղկեպսակի փոխարեն կարող եք գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-գրել է որդին։
Հիշեցնենք, որ Վահան Իշխանյանը մահացել է ապրիլի 19-ին։