Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՀայտնաբերվել է դանակահարության մեջ կասկածվող անձը. դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներՆուբարաշեն ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են․ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել են համակարգային խնդիրներ. Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Կան փակ ավտոճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 9 մարզում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Սերգեյ Կոպիրկին
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդ
Միջազգային

Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ճգնաժամը արագ տեմպերով զարգանում է։

Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, Չինաստանի վճռականությունը մոտ չթողնելու Թայվանին սատարող, իսկ որոշ դեպքերում՝ հրահրող ուժերին, միջամտելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նոր գործընթացներ է խոստանում։
Արևմուտքը փորձում է այս հակամարտության շուրջ հակաչինական բլոկ ձևավորել, սակայն այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները՝ Ճապոնիան և Ավստրալիան բավականին զգուշորեն են մոտենում խնդրին, որովհետև կարծում են, որ Թայվանի ուղղությամբ Չինաստանի հնարավոր մարտական գործողություններն իրենց չեն շրջանցելու։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում թեև հակառուսական դաշինք ձևավորվեց, սակայն այն ավելի շատ քաղաքական-քարոզչական բնույթ ունի, նույնիսկ այն պարագայում, որ մեկ տասնյակից ավելի երկրներ միացել են ՌԴ-ի դեմ տարբեր բնույթի պատժամիջոցների և ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։
Մյուս կողմից, այստեղ հակազդեցության օրենքները լրիվ իրենց ընթացքի մեջ են և դրանից ՌԴ-ից բացի, որոշների դեպքում՝ շատ ավելի շատ, տուժում են հենց պատժամիջոցներ կիրառող երկրները։

ՌԴ-Չինաստան ռազմավարական դաշինքի առկայության և հատկապես վերջին վերանայումների պայմաններում, ՌԴ-ի և Չինաստանի դեն ընդհանուր ճակատի ձևավորումը սկսել է խիստ մտահոգել բոլոր այն երկրներին, ովքեր ավանդաբար գործել են այս ուղղությամբ։

ՌԴ-ի ու Չինաստանի՝ բոլոր ուղղություններով իրենց քաղաքականությունը ներդաշնակեցնելու և համակարգմամբ գործելու մոտեցումը, ուղերձ է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որ իրենց դիրքերը պաշտպանելու և ամրապնդելու հարցում նահանջ չի լինելու։

Պատահական չէ, որ մեծ թվով երկրները իրենց զինանոցի վերանայման, ռազմական բյուջեների կտրուկ աճի գնալու քաղաքականություն են որդեգրել, ինչը աշխարհի ինչ որ անկյունում պայթելու է։

Բնականաբար աշխարհում այս մասշտաբի ընթացող զարգացումները չեն կարող չմտահոգել Հայաստանին, որովհետև արևելքից և արևմուտքից գործում են երկրներ, ովքեր հարմար առիթի են սպասում իրենց ռազմավարական խնդիրները իրացնելու և Հայաստանի հետ կապված հարցը վերջնական փակելու համար։

Անկախ այն հանգամանքից, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ որակի բանակցություններ են տարվում, բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, դրանք իրենց հավակնությունները բավարարելու են ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման միջոցով։

Այս իշխանությունների պայմաններում իմաստ չկա էլ քննարկելու, թե ինչ պետք է անի Հայաստանը աշխարհում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերից նվազագույնը կորցրած դուրս չգալու համար»։