ԱՄՆ-ն նոր զինատեսակներ կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ բազմակի հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա, հայտնում է The Washington Post-ը։
«Մենք պատրաստվում ենք ուկրաինացիներին տրամադրել այն, ինչ նրանց անհրաժեշտ է», - ասել է նա։
Ըստ հրապարակման՝ ուկրաինացի պաշտոնյաներն ասել են, որ իրենց անհրաժեշտ է առնվազն 60 բազմակի հրթիռային համակարգ։