Ուժգին պայթյուն Թեհրանում. կան զոհեր
Իրանի մայրաքաղաք Թեհրանից արևմուտք գտնվող նահանգում առնվազն ութ մարդ է զոհվել սրճարանում ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ պայթյունի հետևանքով, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Գործակալության տվյալներով՝ մահացածներից երեքը երեխաներ են։ Յոթ մարդ տեղում մահացել է, մեկ երեխա՝ հիվանդանոցում։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի հնարավոր պատճառ է հանդիսացել հելիումի անոթի պայթյունը, որն օգտագործվել է փուչիկներ փչելու համար։