Իրաքը մայիս ամսին ռեկորդային քանակի նավթ է վաճառել
Նավթի արտահանումից Իրաքի եկամուտները մայիսին աճել են 93,27%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 11,44 մլրդ դոլարի, երեքշաբթի հայտնում է SHAFAQ News-ը՝ վկայակոչելով Իրաքի պետական Somo նավթային ընկերությանը։
Ընկերության վիճակագրության հիման վրա անցած մայիսին Իրաքն արտահանել է օրական 2,9 մլն բարել, մինչդեռ այս տարի արտահանման ծավալն աճել է 13,83%-ով՝ կազմելով 3,3 մլն բարել:
Այսպես, այս տարվա մայիսին նավթի արտահանումից Արաբական Հանրապետության եկամուտը կազմել է ռեկորդային 11,44 մլրդ դոլար։