Դատախազությունն ուղարկել է, իսկ ՀՔԾ-ն չի՞ ստացել
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նամակը, որն ուղղված էր ՀՀ Գլխավոր դատախազին, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան տեղեկացրել էին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
newspress.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշեց, որ դեռևս նամակ չեն ստացել .«Ձեզանից եմ լսում, Դուք եք ասում, թե դատախազությունից ուղարկել են, մենք դեռ չենք ստացել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անցած շաբաթա վերջին պահանջել էր ազատ արձակել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով երկու ամսով կալանավորվել է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։