Արևմուտքը պետք է Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն մատակարարի. Ստոլտենբերգ
Արևմուտքը պետք է Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն մատակարարի, որպեսզի օգնի նրան զսպել Ռուսաստանի առաջխաղացումը երկրի արևելքում:
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինան «բացարձակապես կախված է» Արևմուտքի ռազմական օգնությունից՝ դիմակայելու «ռուսական բռնի ներխուժմանը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել Կիևին ծանր սպառազինության մատակարարումն ավելացնելու ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն այս ուղղությամբ հետագա անելիքները կքննարկեն հունիսի 15-ին Բրյուսելում։