Լեհաստանի սահմանին հացահատիկի պահեստներ կկառուցվեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հացահատիկի արտահանումը հեշտացնելու, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում պարենային ապրանքների գնաճը կանխելու նպատակով լեհական սահմանին հացահատիկի ժամանակավոր պահեստներ կկառուցի Ուկրաինայի հետ:
«Մենք պատրաստվում ենք ժամանակավոր բունկերներ կառուցել Ուկրաինայի սահմաններում, այդ թվում՝ Լեհաստանում։ Այսպիսով, մենք կարող ենք հացահատիկ ամբարել եւ բեռնատար մեքենաներով այն դուրս բերել Եվրոպա ու առաքել ամբողջ աշխարհով մեկ: Սակայն դա ժամանակ է պահանջում»,- Ֆիլադելֆիայում կայացած համագումարում իր ելույթի ընթացքում ասել է Բայդենը: