Կարմիր գծերն էլ չենք ընդունում, բայց դրանց տուգանքները վճարում ենք. Արմեն Մարտիրոսյան
Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովում կմեկնարկեն 2016թ-ի փետրվարին: Արդեն իսկ առաջարկություններ և քննադատություններ են հնչում:
Քննարկումները մերժում է «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակացության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մանրամասնում է, որ իրենք չեն ցանկանում իշխանության նոր խաղի մեջ մտնել. «Եթե իշխանությունը ցանկություն ունենա, առանց մեզ էլ կարող է արդյունավետ Ընտրական օրենսգիրք կազմել, ակնհայտ է, որ ոչ լեգիտիմ իշխանություն է, ոչ լեգիտիմ Սահմանադրություն է, ոչ լեգիտիմ Սահմանադրության հիմքի վրա Ընտրական օրենսգիրք է լինելու»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրանից հետաքրքվեցին, եթե ոչ լեգիտիմ օրակարգ է սահմանվում, ընտրական օրենսգրքի փոփոխությունն էլ ոչինչ չի տալու, ապա գուցե Ժառանգությունը 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, վերջինս ասաց, որ մեկը մյուսի հետ կապ չունի, բայց դեռ չեն քննարկել մասնակցության հարցը, հիմա արտահերթ լուծումներ են փնտրում երկրում փոփոխությունների համար` «մենք կարմիր գծերն էլ չենք ընդունում, բայց դրանց տուգանքները վճարում ենք, չէ՞, հազարավոր երիտասարդներ դեմ են կուտակային համակարգային, բայց այդ համակարգի մեջ են, չէ՞»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանին առջարկվել էր նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողը ղեկավարել, վերջինս մերժել էր, գործընթացը ոչ լեգիտիմ էր համարել, հերթը ընտրական օրենսգրքինն է: Միայն թե անհասկանալի է, թե ինչպես է ոչ լեգիտիմ ընտրական օրենսգրքով, ինչպես իրենք են անվանում, հետագայում մասնակցելու ընտրական գործընթացներին: