Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Դատախազությունը ցմահ դատապարտյալի նկատմամբ խրախուսանք կիրառել միջնորդություն է ներկայացրել

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումնասիրվել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:

Ոււսումնասիրվել են նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ փաստաթղթերն ու անձնական գործը: Վերջինս 2003թ. սեպտեմբերի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 11-րդ կետերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ դատավճռի՝ վերջինս տուժողի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, սպանության դիտավորությամբ հանցակցի հետ մուտք է գործել վերջինիս բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան, որից հետո կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են դիակը և դիմել փախուստի: Պատժի սկիզբը հաշվվել է 2003թ. հուլիսի 9-ը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 2 անգամ՝ 2010 թվականին՝ բջջային հեռախոս պահելու, իսկ 2017 թվականին՝ 2 «վայ-ֆայ» սարք պահելու համար ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն 2019 թվականից սկսած՝ պատժի կրման ընթացքում մասնակցել է տարաբնույթ դասախոսությունների, դասընթացների, ստացել հավաստագրեր, մասնակցել է գրական-գեղարվեստական, կրթական-լուսավորչական միջոցառումների, ստեղծագործական մրցույթների և աշխատանքների, ցուցահանդես-վաճառքների՝ ներկայացնելով իր կողմից կավից ստեղծված իրեր, ընդգրկվել է հիմնարկի, դրան հարող տարածքի բարեկարգման՝ առանց վարձատրության աշխատանքներին:

Ըստ անձնական գործում առկա տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբերի 25-ին Մ. Մարտիրոսյանը պայմանագիր է կնքել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում սովորելու համար և սովորում է 3-րդ կուրսում։

2021թ. նոյեմբերի 16-ից ընդգրկվել է ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման կազմում, հասարակական կազմակերպությունից ստացել շնորհակալագիր համագործակցելու և ծրագրերին կամավոր մասնակցելու համար։ Իսկ 2022թ. հունվարի 5-ից Մ.Մարտիրոսյանն աշխատում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես բանվոր։

Այսինքն, ուսումնասիրությամբ պարզվել է, դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, բարեխիղճ վերաբերմունք է ունեցել աշխատանքի և ուսման նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին, որոնք կրել են տևական բնույթ: Արդյունքում, ՔԿՀ-ի վարչակազմը նրա վարքագծում արձանագրել է դրական տեղաշարժ:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Ա. Բրուտյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ քննարկել ցմահ դատապարտյալ Մ.Մարտիրոսյանին նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը: