Ջրալցում Լեռնագոգ գյուղում (թարմացված)
Հունիսի 14-ին, ժամը 16։54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ջրալցվել են Լեռնագոգ գյուղի 1-ին փողոցի շենքերից մեկի երկու նկուղները։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը դեպի նկուղ: