Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Թթենին ընկել է մեքենայի վրա. սեփականատերը դատի է տվել քաղաքապետարանին եւ շահել դատը. Փոխհատուցումը՝ 1.2 մլն դրամ

Ավարտվեց Երևանի քաղաքապետարանի դեմ փոխհատուցման պահանջի վերաբերյալ մի քանի տարի տևած դատական գործընթացը, որը բարձրաձայնվել և ընթացք էր տրվել «Վարորդի ընկեր» ԻՀԿ֊ի կողմից։

Կազմակերպության ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ 2018-ի ապրիլի 8-ի գիշերը թթի ծառն ընկել էր Վահե Քոչարյանին պատկանող ավտոմեքենայի վրա` վնասելով այն։ Երևանի քաղաքապետարանը հրաժարվել էր փոխհատուցում տրամադրել, որից հետո Վահե Քոչարյանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը դիմել էր դատարան։

Մի քանի տարի տևած դատական գործընթացների արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանի վճռով քաղաքացուն կփոխհատուցվի 1.200.000 ՀՀ դրամ և դատական այլ ծախսեր։ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր նաև Վճռաբեկում, սակայն Վճռաբեկն անփոփոխ է թողել որոշումը։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ն տեղադրել է նաեւ «Դատալեքսից» հմապատասխան հղումը, ըստ որի 2018-ի ապրի․ի 8-ի երեկոյան սեփականության իրավունքով հայցվորին պատկանող MERCEDES BENZ C240 մակնիշի 23SS130 պետհամարանիշի ավտոմեքենան կայանված է եղել Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 7 հասցեի բակում։ Գիշերը՝ ժամը 3-4-ի սահմաններում բակի ծառերից մեկը տապալվել և ընկել է հայցվորի մեքենայի վրա՝ վնասելով մեքենայի տանիքը, հետևի տեսանելիության հայելին, շարժիչի ծածկոցը և այլն։

Համաձայն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ կողմից 2018 թվականի հունիսի 6-ին տրված թիվ 18-0004-EFI-AG եզրակացության, հայցվորի մեքենային պատճառված վնասի չափը կազմում է 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։

11.09.2018թ. Հայցվորը ճանաչման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ «Ծառահատումների և ծառերի խնամքի հետ կապված պատասխանողի անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին»։

Վարչական դատարանը 10.04.2019թ. վճռով հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել Երևան քաղաքի Նալբանդյան 7 հասցեի բակում գտնվող ծառը չհատելու Երևանի քաղաքապետարանի անգործությունը։

Վճիռը Պատասխանողի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ վարչական դատարան, որի 09.10.2019թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որի 09.01.2020թ. որոշմամբ մերժվել է Երևանի քաղաքապետարանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Այսինքն, Վարչական դատարանի 10.04.2019թ. վճիռը, որով Երևան քաղաքի Նալբանդյան 7 հասցեի բակում գտնվող ծառը չհատելու Երևանի քաղաքապետարանի անգործությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, օրինական ուժ է ստացել ՀՀ վճռաբեկ դատարանի 09.01.2020թ. որոշմամբ։