Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատմել է, թե որ դեպքում Ուկրաինան կարող է անդամակցել ԵՄ-ին
Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պատվիրակ Կլեման Բոնը խոսել է այն պայմանների մասին, որոնց դեպքում Ուկրաինան կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայում նախ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի քննարկել ԵՄ-ին նրա անդամակցության պայմանները։
«Ուզում եմ ասել, որ պատրանքներ չկան, ժամանակ է պետք։ Ի վերջո, Ուկրաինայում պատերազմ է ընթանում... Բայց Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ դրական ազդակ տա, իսկ հետո սկսի այս երկար գործընթացը»,- պարզաբանել է Բոնը։