Ադրբեջանական մանաթը երրորդ անկումն է ապրում
Ադրբեջանում այսօր առավոտյան իրարանցում է սկսել ֆինանսական շուկայի անկայունության պատճառով: Հայտնում է APA գործակալությունը:
Առավոտյան պարզ է դարձել, որ ադրբեջանական բանկերը արտարժույթ չեն վաճառում: Հանգստյան օրերին դադարեցվել էր արտարժույթի վաճառքը, սակայն այսօր ևս չի կատարվել: Բանկերը ունեն ցուցանակներ, որտեղ նշված են փոխարժեքները, սակայն առք ու վաճառք չեն կատարում:
1 դոլլարի փոխարժեքը նշվում է 1,56 մանաթ, իսկ Եվրոն` 1,7 մանաթ: Սակայն «սև շուկայում» դոլլար և եվրոյի փոխարժեքը անցնում է 2 մանաթից:
Այս ամենի հետևանքով կաթվածահար է եղել ֆինանսական շուկան, բանկերը վարկեր չեն տրամադրում: Անգամ Ադրբեջանի կենտրոնական բանկը դիմել է մյուս բանկերին ապառիկների վճարման օրերը հնարավորինս հետաձգելու պահանջով: