Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

«Զբոսաշրջային խարդավանքներ». Ոստիկանության խորհուրդները՝ արտերկիր հանգստի մեկնողներին (տեսանյութ)

Ամառը լիովին մտավ իր իրավունքների մեջ` ստիպելով մտածել հանգստի մասին: Իհարկե, համեմատաբար ավելի անվտանգ է ներքին տուրիզմը. մեր երկրում էլ կան հով, գեղատեսիլ ու պատմական վայրեր, սակայն ներկայացնենք այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահար մեր քաղաքացիներին:

Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի, ուստի կիսվենք ոստիկանությունում կուտակված հարուստ փորձով, որը պայմանականորեն ընդհանրացրել ենք «զբոսաշրջային խարդավանքներ» անվան տակ:

Նախ պետք է հիշել, որ զբոսաշրջային սեզոնին պատրաստվում են նաև որոշ հանցամիտ տարրեր, մշակում քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու նորանոր մեթոդներ, հորինում նոր խայծեր: Առաջին հայացքից դժվար է հստակ տարբերակել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ: Բայց դրա ձևերն էլ կան:

Թացը չորից տարբերելուն նպաստող առաջին և գլխավոր ցուցիչը ավիատոմսի և հյուրանոցի վաուչերի բացահայտ էժան գինն է: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ կուլ տալով էժանության խայծը` մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ: Իհարկե, ոստիկանությունը հետո ձեռնարկում է միջոցներ, սովորաբար հեռավոր մի երկրում հայտնաբերում խարդախին, համագործակցում տվյալ երկրի իրավապահների հետ ու նաև դատարանի առաջ կանգնեցնում նրան, սակայն խաբված քաղաքացիների համար դրանից շատ բան չի փոխվում: Այնպես որ, ինչպես խարդախության մյուս տեսակների, այնպես էլ «զբոսաշրջային խարդավանքների» պարագայում զոհ չդառնալու լավագույն միջոցը տեղեկացված լինելն է:

Եվ այսպես, մինչև մուծում կատարելը պետք է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև՝ մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ հանգամանորեն ծանոթացեք բոլոր կետերին։ Դրանից հետո անցնում եք ձեր ներքին քննությանը: Նախ ստուգում եք ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով հայտնի checkmytrip.com կայք։ Այս կայքում տոմսի տվյալները գրելուց հետո համակարգը ցույց կտա՝ կա՞ նման ավիատոմս, թե՝ ոչ։ Շատ ավելի հեշտ է հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելը. պարզապես պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։

Սովորաբար այսքանը լիովին բավարար է խարդախությունից խուսափելու համար:

Հիշեք նաև, որ կասկածելի որևէ բան նկատելիս հարկավոր է անպայման դիմել իրավապահներին: Դրանով դուք նաև կկատարեք ձեր քաղաքացիական ու բարոյական պարտքը` կանխելով ուրիշներին սպառնացող վտանգներ:

Հարգելի՛ քաղաքացիներ, տուրիստական ընկերության հետ գործարք կնքելիս եղեք ուշադիր, պահանջեք պայմանագիր և հանգամանորեն ստուգեք փաստաթղթերի իսկությունը։ Մաղթում ենք հաճելի և ապահով հանգստյան օրեր։