Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում խոցել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք։
Բացի այդ, ռուս զինվորականները Լուգանսկի մոտ խոցել են Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ուկրաինային տրամադրված արեւմտյան զինատեսակների ոչնչացման մասին։