Հիլարի Քլինթոնը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Պուտինի պատճառով
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և դեմ է արտահայտվել Մոսկվայի հետ բանակցություններին, գրում է Le Point-ը։
Ավելի վաղ Մակրոնը, մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները, ասել էր, որ «Ռուսաստանին չի կարելի նվաստացնել, որպեսզի այն օրը, երբ կդադարեն ռազմական գործողությունները, մենք դիվանագիտության օգնությամբ ելք գտնենք»։
«Երբ ասում են, որ պետք չէ նվաստացնել Ռուսաստանին, անկեղծ ասած, ինձ թվում է, որ սա արդեն անցած փուլ է, Պուտինը վաղուց խախտել է կարմիր գիծը»,- ասել է Քլինթոնը։