Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունը Աբդուլլահ Շահիդի գլխավորությամբ այցով գտնվում է Ադրբեջանում։