Սիրիայից դուրս են եկել ռուսական զորքեր
Սիրիական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը Թել Ռիֆաթ քաղաքից դուրս է բերել 9 մեքենա՝ ավելի քան 30 զինվորականների ուղեկցությամբ։ Քաղաքում ռուսական ներկայություն չկա։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերի շարասյունը շարժվում է M-4 մայրուղով։
Թուրքական զորքերը սկսում են մուտք գործել սիրիական տարածք՝ շարունակելով սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծել։ Ըստ միջազգային մամուլի, յուրաքանչյուր պահի թուրքական բանակը կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում։