«Եթե Ուկրաինան պարտվի, ապա Ռուսաստանը կհարձակվի Բալթյան երկրների վրա». ՌԴ նախկին վարչապետ
Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը հարցազրույց է տվել AFP լրատվական գործակալությանը։ Նա ասել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ կարող է տևել երկու տարի։ Սակայն քաղաքական գործիչը կարծում է, որ ապագայում Ռուսաստանը կվերադառնա ժողովրդավարության ուղի։
Նա նշել է, որ ռուսների մեծ մասը չի հավատում, որ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի հարևան պետության հետ։ Նրա խոսքով՝ ինքը սկսել է հասկանալ, որ պատերազմը կարող է սկսվել, երբ տեսել է Անվտանգության խորհրդի նիստի հեռարձակումը ռուսական ռազմական ներխուժման մեկնարկից երեք օր առաջ։
«Ես ճանաչում եմ այդ մարդկանց, և երբ տեսա նրանց, հասկացա, որ Պուտինն իրեն նման չէ։ Ոչ թե բժշկական, այլ քաղաքական իմաստով»,- ասաց Միխայիլ Կասյանովը։
Նա կրկին հաստատել է, որ լքել է Ռուսաստանը պատերազմի հետ կապված, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի նշել այն երկիրը, որտեղ գտնվում է։
Միխայիլ Կասյանովը նաև ընդգծել է, որ եթե Ուկրաինան պարտվի Ռուսաստանի հետ պատերազմում, ապա հաջորդ հարձակման ենթարկվողները կլինեն Բալթյան երկրները։